Jump to content

Keep Yourself Alive

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Keep Yourself Alive»
Քուինի սինգլը
«Queen» ալբոմից
Թողարկված6 հուլիսի, 1973
Ֆորմատ7"
Ժանրհարդ ռոք
ԵրգահանԲրայան Մեյ
Տևողություն3:45
ԼեյբլEMI Records (UK)
Elektra Records (US)
ՊրոդյուսերՋոն Էնթոնի, Ռոյ Թոմաս Բեյքեր, Քուին
Քուինի սինգլների ժամանակագրություն
«Keep Yourself Alive»
(1973)
«Liar»
(1974)

«Keep Yourself Alive» (հայերեն՝ Մնա կենդանի ), անգլիական Քուին ռոք–խմբի առաջին երգն է «Queen» ալբոմից։

Երգի հեղինակն է խմբի կիթառահար Բրայան Մեյը։ Երգը գրելու ժամանակ Քուինը վերջնականապես ձևավորված չէր, քանի որ խմբին դեռ չէր միացել Ջոն Դիկոնը։ Երգը սինգլի տեսքով թողարկվել է նույն ալբոմի «Son And Daughter» երգի հետ միասին։ 1975 թվականի հուլիս ամսին վերաթողարկվել է ԱՄՆ-ում: Ընդ որում՝ ձայնապնակի հակառակ երեսին ձայնագրված էին "Lily of the Valley" և "God Save the Queen" երգերը.[1]:

2008 թվականին Rolling Stone ամսագրի կազմած «Բոլոր ժամանակների 100 լավագույն երգերը կիթառի նվագակցությամբ» ("The 100 Greatest Guitar Songs of All Time") ցանկում երգն զբաղեցրել է 31-րդ տեղը:

Երգը պատկանում է Հարդ ռոք ենթաժանրին[2]|progressive rock[3]|power pop[4]}}: Տևողությունն է 3 րոպե 45 վայրկյան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «1975 re-issue». Discogs. 1975.
  2. ↑ O'Neill, Andrew (2017). A History of Heavy Metal. Headline. էջ 66. ISBN 9781472241467.
  3. ↑ Popoff, Martin (2024 թ․ հունվարի 5). «The Top 20 unlikely Progressive Rock hits, ranked». Goldmine. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  4. ↑ «Queen: Sheer Heart Attack - Album Of The Week Club Review». Louder Sound. 2018 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին. «Their first single Keep Yourself Alive is as brash a slice of glammy power-pop as you'll hear and Funny How Love Is hints at a Phil Spector sound.»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]