The Scientist
| «The Scientist» | ||||
|---|---|---|---|---|
| Coldplayի երգը «A Rush of Blood to the Head» ալբոմից | ||||
| Թողարկված | 2002 թվականի նոյեմբերի 4 | |||
| Ֆորմատ | CD single, DVD single, 7" | |||
| Ձայնագրված | 2001 | |||
| Ժանր | ալտերնատիվ ռոք | |||
| Լեզու | անգլերեն | |||
| Տևողություն | 5:09 | |||
| Լեյբլ | Parlophone, Capitol | |||
| Հեղինակ | Գայ Բերիման, Ջոնի Բաքլենդ, Ուիլ Չեմպիոն, Քրիս Մարտին | |||
| Պրոդյուսեր | Քեն Նելսոն, Coldplay | |||
| A Rush of Blood to the Head ալբոմի երգացանկ | ||||
| ||||

«The Scientist», բրիտանական ալտերնատիվ ռոք խումբ Coldplay-ի երկրորդ երգը երկրորդ ստուդիական ալբոմից՝ A Rush of Blood to the Head (2002)-ից։ Երգը հավասարապես գրվել է խմբի բոլոր անդամների կողմից։ Այն հիմնականում կառուցված է դաշնամուրային բալլադի հիման վրա, որում պատմվում է տղամարդու ափսոսանքների մասին։ Երգը թողարկվել է Մեծ Բրիտանիայում՝ որպես A Rush of Blood to the Head ալբոմի երկրորդ երգ և հասել մեծբրիտանական վարկանշային աղյուսակի 10-րդ հորիզոնականին։ ԱՄՆ-ում երգը թողարկվել է որպես երրորդ սինգլ և հասել 18-րդ հորիզոնականին Բիլլբորդի ժամանակակից ռոք երգերի վարկանշային աղյուսակում և 34-րդ հորիզոնականին թոփ 40-ում։
Քննադատները դրական են արտահայտվել երգի շուրջ և գնահատել են երգի դաշնամուրային բալլադը և ֆալշետոն։ Գոյություն ունեն երգի մի շարք ռեմիքսային տարբերակներ։ Երգի տեսահոլովակը հաղթել է MTV երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ։ Երգի կենդանի կատարումը նաև ներգրավվել է խմբի «Live 2003» ալբոմում։
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոկալիստ Քրիս Մարտինը գրել է "The Scientist" երգը Ջորջ Հարիսոնի "All Things Must Pass" երգը լսելուց հետո[1]։ Rolling Stone-ին տված հարցազրույցում Մարտինը նշել է, որ խմբի երկրորդ ալբոմի վրա աշխատելու ընթացքում նա հասկացավ, որ ալբոմում ինչ-որ բան պակասում էր[2]։ Մի գիշեր, երբ խումբը Լիվերպուլում էր գտնվում[3], Մարտինը մի չլարված, հին դաշնամուր է գտնում։ Նա ցանկանում էր աշխատել Հարիսոնի "Isn't It a Pity" երգի քավր տարբերակի վրա, սակայն նա չկարողացավ դա անել։ Երբ Մարտինի մտքում հայտնվեց երգը, նա խնդրեց միացնել ձայնագրիչը։ Նա նշեց, որ պարզապես մի գեղեցիկ ակորդ էր գտել[4]։ Մարտինը ձայնագրեց վոկալային և դաշնամուրային հատվածները Լիվերպուլի ստուդիայում[5]։
| Սա ընդամենը աղջիկների մասին է։ Տարօրինակ է, որ քո մտքում յուրաքանչյուր այլ բան՝ տնտեսական կամ սարսափելի բնապահպանական խնդիր, ուղղակի ոչինչ է, երբ դու սիրում ես ինչ-որ մեկին[6]։ - Մարտին |
Մյուս կողմից, «A Rush of Blood to the Head» ալբոմում նշված է, որ գիտնականը, որի մասին երգը գրված է, Դենն է՝ Parlophone խմբից։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգը դաշնամուրային բալլադ է[7], այն նաև պարունակում է դաշնամուրային ռիֆ[8]։ Քրիս Մարտինը բացում է երգը և միանում առաջին կրկներգի վերջին։ Երգը սկսվում է չորս անգամ հնչող կրկներգից, որ երգում է Մարտինը։ Երգը ընդգրկում է նաև ջութակի հատվածներ։ Երգի վերջում կարելի է նաև լսել էլեկտրական կիթառի ձայնը։
Երգի բառերը վերաբերում են մարդու սիրո անզորությանը ընդդեմ սիրո[9][10]։ Իր անօգուտ լինելը արտահայտված է կրկներգի առաջին տողում, որում Մարտինն ասում է. «ոչ ոք չասաց, որ դա հեշտ էր» (անգլ.՝ "nobody said it was easy")։ Երգը ենթադրում է, որ նա ցանկանում է հետ գնալ դեպի սկիզբ։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Coldplay-ը թողարկել է "The Scientist" երգը Եվրոպայում 2002 թվականի նոյեմբերի 4-ին՝ որպես ալբոմի երկրորդ սինգլ։ Ալբոմի երկրորդ թողարկմանը պատրաստվելիս խմբի ամերիկյան լեյբլը ենթադրեց, որ երգը ձախողվելու է և թողարկեց "Clocks" երգը՝ որպես սկավառակի ամերիկյան տարբերակի երկրորդ սինգլ[11]։ Երգը թողարկվեց 2003 թվականի ապրիլի 15-ին ԱՄՆ-ում։
"The Scientist"-ը հայտնվեց Ավստրալիայի սինգլների վարկանշային աղյուսակների 40-րդ հորիզոնականի ներքո 2003 թվականի նոյեմբերի 1-ին[12]։ Այն հայտնվեց Բիլլբորդի մոդեռն ռոք երգերի աղյուսակի 18-րդ հորիզոնականում[13]։ Երգը գրավեց 16-րդ հորիզոնականը Կանադայում և հայտնվեց Մեծ Բրիտանիայի թոփ 75 երգերի 10-րդ հորիզոնականում 2002 թվականի նոյեմբերի 17-ին[14][15]
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատները դրական մեկնաբանություններ են թողել "The Scientist"-ի վերաբերյալ։
| Այս ֆանտաստիկ դաշնամուրային բալլադը ունի կատակլիզմային ֆալշետ, որ կարող է բիզ-բիզ անել բոլորի մազերը[16]։ - Ռոբ Շեֆելդ, Rolling Stone |
| Սա մի երգ է, որ կապված է գիշերային անծայրածիր երկնքի, հարյուր հազարավոր մարդկանց գաղտնի հույսերի և ափսոսանքների հետ[17]։ - Յան Ուաթսոն, NME |
2011 թվականի հոկտեմբերին NME-ն զբաղեցրել է «նախկին 15 տարիների լավագույն 150 երգերի» ցուցակի 37-րդ հորիզոնականը։ 2009 թվականին Rolling Stone-ը դասել է այս երգը իր «տասնամյակի 100 լավագույն երգերի» ցուցակի 54-րդ հորիզոնականում։
Կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քրիս Մարտին՝ վոկալ, դաշնամուր, սինթեզատոր
- Ջոնի Բաքլենդ՝ կիթառ
- Ուիլ Չեմպիոն՝ հարվածային գործիքներ, բեք վոկալ
- Գայ Բերիմեն՝ բաս կիթառ
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]"The Scientist"-ի հայտնի տեսահոլովակը նշանավոր է իր՝ ժամանակագրական հետադարձ դասավորություն ունենալու փաստով։ Նույն համակարգը նախկինում օգտագործվել էր Սփայք Ջոնսի՝ 1996 թվականի "Drop." տեսահոլովակում։ Այդ ոճը առաջին անգամ օգտագործվել էր 1989 թվականին շոտլանդական Danny Wilson խմբի կողմից։
Երգի տեսահոլովակը նկարահանելու համար ամիսներ են պահանջվել։ Տեսահոլովակը նկարահանվել է ամենատարբեր տեղերում։ Տեսահոլովակի ռեժիսորը հանդիսացել է Ջեմի Թրեյվսը։ Այն առաջին անգամ ցուցադրվել է 2002 թվականի օգոստոսի 14-ին։
2003 թվականին երգի տեսահոլովակը հաղթել է MTV-ի «լավագույն խմբային տեսահոլովակ», «լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում։
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Շաբաթական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Ամսական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեկան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Հավաստագրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
|---|---|---|
| Ավստրալիա (ARIA)[57] | 6× Platinum | 420 000^ |
| Դանիա (IFPI Denmark)[58] | 2× Platinum | 180 000^ |
| Գերմանիա (BVMI)[59] | Platinum | 500 000^ |
| Իտալիա (FIMI)[60] Sales since 2009 |
3× Platinum | 150 000* |
| Նոր Զելանդիա (RIANZ)[61] | 5× Platinum | 150 000* |
| Պորտուգալիա (AFP)[62] | 5× Platinum | 200 000x |
| Իսպանիա (PROMUSICAE)[63] | 3× Platinum | 180 000^ |
| Մեծ Բրիտանիա (BPI)[64] | 4× Platinum | 2 400 000^ |
| ԱՄՆ (RIAA)[65] | 4× Platinum | 4 000 000* |
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ | ||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Coldplay — Going Out of My Head». VH1. 2002 թ․ օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Scaggs, Austin (2005 թ․ հունիսի 16). «Q&A: Chris Martin». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Oldham, James (2002 թ․ հուլիս). «Coldplay Yellow Fever». Auckland, New Zealand Newspaper.
- ↑ «ShakenStir Interview about A Rush of Blood to the Head (September 2002)» (Internet Archive). ShakenStir. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Coldplay — The Scientist». BBC Music. BBC. 2002 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Coldplay E-Zine: Issue 6» (PDF). Coldplay.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Parker, Nigel (2002 թ․ օգոստոսի 23). «Coldplay's Rush is near-flawless». BBC News. BBC. Վերցված է 2009 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Denning, Adrian. «Coldplay album reviews». Adrian Denning.com. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Gray, Christopher (2002 թ․ հոկտեմբերի 4). «Phases and Stages — Record Review». The Austin Chronicle. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «The State of Coldplay». Q. 2002 թ․ օգոստոս.
- ↑ Wiederhorn, Jon (2002 թ․ հոկտեմբերի 15). «Coldplay Singer Questions Whether He's The Devil». MTV News. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Coldplay — The Scientist at Top40-Charts». Top 40-Charts. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Artist Chart History — Coldplay». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Jones, Alan (2008 թ․ մարտի 12). «The 20 biggest selling albums of the 21st century». Music Week. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Official UK Top 75: 17/11/02». Vibe Waves. 2002 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Sheffield, Rob (2002 թ․ օգոստոսի 26). «A Rush Of Blood To The Head». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Watson, Ian (2002 թ․ հոկտեմբերի 31). «Coldplay: The Scientist». NME. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Australian-charts.com — Coldplay — The Scientist. ARIA Top 50 Singles. Hung Medien.
- ↑ Coldplay — The Scientist Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
- ↑ Ultratop.be — Coldplay — The Scientist (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
- ↑ Ultratop.be — Coldplay — The Scientist (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
- ↑ «Coldplay – Awards (Billboard Singles)». AllMusic. Rovi Corporation. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Eurochart Hot 100 Singles» (PDF). Music & Media. Vol. 20, no. 49. 2002 թ․ նոյեմբերի 30. էջ 11. Վերցված է 2025 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Musicline.de — Chartverfolgung — Coldplay — The Scientist (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
- ↑ Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
- ↑ "The Irish Charts – Search Results – The Scientist". Irish Singles Chart.
- ↑ «Hits of the World - Italy». Billboard. Nielsen Business Media, Inc. 2002 թ․ դեկտեմբերի 7. էջ 78. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Tipparade-lijst van week 49, 2002» (dutch). Dutch Top 40. Վերցված է 2023 թ․ մարտի 25-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - 1 2 Dutchcharts.nl — Coldplay — The Scientist (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
- ↑ Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company.
- ↑ Coldplay — The Scientist swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
- ↑ Coldplay Album & Song Chart History Billboard Adult Alternative Songs for Coldplay.
- ↑ Coldplay Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Coldplay.
- ↑ Coldplay Album & Song Chart History Billboard Alternative Songs for Coldplay.
- ↑ Lescharts.com — Coldplay — The Scientist (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
- ↑ «International Digital Chart – Week 16 of 2017». Gaon Chart (կորեերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Swedishcharts.com — Coldplay — The Scientist. Singles Top 60. Hung Medien.
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
- ↑ Coldplay Album & Song Chart History Billboard Digital Songs for Coldplay.
- ↑ Coldplay Album & Song Chart History Billboard Hot Rock Songs for Coldplay.
- ↑ Finnishcharts.com — Coldplay — The Scientist. Finland’s Official List
- ↑ «Official IFPI Charts — Digital Singles Chart (International) — Εβδομάδα: 24/2024» (հունարեն). IFPI Greece. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Coldplay Chart History (Hong Kong Songs)». Billboard. Վերցված է 2025 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Coldplay Chart History (Malaysia Songs)». Billboard. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «TOP 20 Most Streamed International Singles In Malaysia Week 47 (17/11/2023- 23/11/2023)». RIM. 2023 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 3-ին – via Facebook.
- ↑ «Philippines Hot 100: Week of August 2, 2025». Billboard Philippines. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ "Portuguesecharts.com – Coldplay – The Scientist". AFP Top 100 Singles.
- ↑ «RIAS Top Charts Week 5 (26 Jan - 1 Feb 2024)». RIAS. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «This Week's Official UAE Chart Top 20 from 10/01/2025 to 16/01/2025». The Official MENA Chart. International Federation of the Phonographic Industry. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «International Digital Chart – Month 4 of 2017». Gaon Chart (կորեերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Canada's Top 200 Singles of 2002». Jam!. 2003 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Top 200 faixas em streaming - 2017» (PDF) (պորտուգալերեն). Pro-Música Brasil. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020-03-06-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Top AFP - Audiogest - Top 200 Streaming 2018» (պորտուգալերեն). Associação Fonográfica Portuguesa. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Top 100 Álbuns – Semanas 1 a 52 – De 31/12/2021 a 29/12/2022» (PDF). Audiogest (պորտուգալերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Billboard Global 200 – Year-End 2025». Billboard. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «ARIA Charts – Accreditations – 2024 Singles». Australian Recording Industry Association.
{{cite web}}: Missing or empty|url=(օգնություն) - ↑ «Danish single certifications – Coldplay – The Scientist». IFPI Danmark.
- ↑ «Gold-/Platin-Datenbank (Coldplay; 'The Scientist')» (German). Bundesverband Musikindustrie.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Italian single certifications – Coldplay – The Scientist» (Italian). Federazione Industria Musicale Italiana.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ THE FIELD id (chart number) MUST BE PROVIDED for NEW ZEALAND CERTIFICATION.
- ↑ «Portuguese single certifications – Coldplay – The Scientist» (Portuguese). Associação Fonográfica Portuguesa.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ certweek IS REQUIRED for SPANISH CERTIFICATION.
- ↑ «British single certifications – Coldplay – The Scientist». British Phonographic Industry.
- ↑ «American single certifications – Coldplay – The Scientist». Recording Industry Association of America.