Տորֆ
| Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |

Տորֆ (գերմ.՝ torf), այրվող օգտակար հանածո, ճահճային փտած բույսերից առաջացած ամուր զանգված, կիզահող (օգտագործվում է որպես վառելիք, պարարտանյութ և տեխնիկական զանազան նպատակների համար): Առաջացել է ճահճային բույսերի բնական չորացման և առատ խոնավության ու օդի դժվարեցված ներհոսքի պայմաններում ոչ լրիվ տրոհման պրոցեսում։ Տորֆի օրգանական նյութը բաղկացած է քայքայման տարբեր աստիճաններում գտնվող բուսական մնացորդներից։ Տարբերում են թույլ քայքայված, միջին քայքայվածության և խիստ քայքայված տորֆեր։
Ըստ առաջացման պայմանների և հատկությունների՝ տորֆերը բաժանվում են.
- վերնատորֆի,
- ներքնատորֆի,
- միջանկյալ տիպի:
Տորֆն ունի բարդ քիմիական կազմություն, որը որոշվում է նրա ծագման պայմաններով, բուսական մնացորդների քիմիական կազմությամբ և քայքայման աստիճանով։
Տորֆի այրվող զանգվածի տարրային կազմն է.
Տորֆը բարդ կիսադիսպերս բազմաբաղադրամաս համակարգ է, որին բնորոշ է բարձր խոնավությունը բնական տեղադրման վայրում, ծակոտկենությունը և սեղմվելիության բարձր գործակիցը։ Տորֆի տեքստուրան միատարր է, երբեմն շերտավոր, ստրուկտուրան՝ սովորաբար թելավոր կամ պլաստիկ։ Գույնը դեղին է, կամ տատանվում է գորշից մինչև սև։ Թույլ քայքայված տորֆը չոր վիճակում ունի փոքր խտություն, ջերմահաղորդականության փոքր գործակից և գազակլանման մեծ ունակություն։
Բարձր դիսպերսայնության տորֆը չորացնելիս առաջանում է մեխանիկական մեծ ամրություն ունեցող խիտ բեկորներ, որոնց ջերմատվությունը 40% խոնավությամ դեպքում տատանվում է 2650-3120 կկալ/կգ սահմաններում։
Տորֆի ոչ մեծ հանքավայրեր կան ՀՀ Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։
Տորֆաբուժություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցեխաբուժության եղանակ։ Տորֆի օգտագործումը բուժիչ նպատակով։ Սովորաբար օգտագործում են սանհիգենային պահանջներին համապատասխանող տորֆեր։ Առավել արդյունավետ է բուսական մնացորդների բարձր քայքայվածություն և 42-52 C ջերմաստիճան ունեցող տորֆը, որն ունի օրգանական նյութերի բարձր պարունակություն, փոքր ջերմահաղորդականություն, մեծ ջերմունակություն։ Կիրառվում է հիմնականում ապլիկացիայի եղանակով։ Տորֆը երբեմն զուգակցում են էլեկտրաբուժության հետ։
Տորֆահանույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տորֆի հանքավայրը մշակելու ժամանակ կատարվող արտադրական պրոցեսների ամբողջություն։ Տորֆի էքսկավատորային եղանակն ընդգրկում է հում տորֆի արդյունահանումը բացահանքից, տորֆազանգվածի մշակումը և ժապավենաձև փռումը չորացման դաշտում, ֆրեզերայինը՝ հանքակուտակի փխրունացումը, 8-25 մմ խորության շերտով։ Հանքավայրի մակերևույթի նախապատրաստումը կատարվում է չորացման ցանցը կառուցելուց և հանքակուտակը նախապես չորացնելուց հետո։ Անկախ հանքակուտակի օգտագործման նպատակից, նրա մակերևույթից հեռացնում են ծառային, իսկ երբեմն էլ` մամռային բուսականությունը, հանքակուտակի մշակվող շերտը 25-40 սմ խորությամբ ազատում փայտի ներփակումներից կամ էլ դրանք մանրացնում 8-25 մմ տրամաչափ ֆրակցիաների։ Տորֆադաշտի մակերևույթը առուներով և ջրանցքներով բաժանում են որոշակի տեղամասերի, որը նպաստում է գրունտային ջրերի մակարդակի իջեցմանը և հանքակուտակի խոնավության նվազեցմանը մինչև 86-89%։ Տորֆի հանքավայրի մակերևույթի նախապատրաստման բոլոր գործողությունները մեքենայացված են։ Միջինացված կոնդիցիոն հատկություններով տորֆ ստանալու համար կիրառում են հանքակուտակը խառնող կամ ցամաքուրդային հարստացուցիչ մեքենաներ։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տորֆ» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 64)։ |