Jump to content

With The Beatles

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
With The Beatles
The Beatles-ի ստուդիական ալբոմ
Թողարկվածնոյեմբերի 22, 1963, փետրվարի 26, 1987 (CD)
Ձայնագրվածնոյեմբերի 23, 1963
Ժանրռոքնռոլ, ռոք
Տևողություն31:00
Լեզուանգլերեն
ԼեյբլParlophone
ՊրոդյուսերՋորջ Մարտին
The Beatles-ի ալբոմների ժամանակագրություն
Please Please Me (1963) With The Beatles (1963) A Hard Day’s Night (1964)

With The Beatles (հայերեն՝ Բիթլզի հետ ), The Beatles խմբի երկրորդ ստուդիական ալբոմը` թողարկված 1963 թվականին։ Ալբոմի 14 երգերից յոթը գրվել են Ջոն Լենոնի և Փոլ ՄաքՔարթնիի կողմից, վեց երգեր` մյուս հեղինակների կողմից, ինչպես նաև ալբոմում տեղ է գտել Ջորջ Հարիսոնի «Don’t Bother Me» երգը։

Ալբոմի ամենահայտնի երգը «All My Loving»-ն է։ Չնայած նրան, որ այս երգը Մեծ Բրիտանիայում սինգլի կարգավիճակով չի թողարկվել, այն շատ է կատարվել համերգների ժամանակ և բացի դրանից 1963 թվականին մրցանակ է ստացել, որպես «Տարվա երկրորդ լավագույն երգ»։

Ի տարբերություն առաջին ալբոմի With The Beatles ձայնագրվել է շատ երկար. աշխատանքը սկսվել է 1963 թվականի ամռանը, իսկ ալբոմը թողարկվել է միայն նոյեմբերին։ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին անգամ ալբոմը դարձել է «արծաթե»` հենց վաճառքի սկզբում։ Խմբի ինչպես մյուս ալբոմները «With The Beatles»-ը զբաղեցրել է առաջին հորիզոնականը բրիտանական մի շարք հիթ-շքերթներում[1]։

Ստեղծագործությունների ցանկը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրորդ կողմ
No.ԱնվանումվոկալՏևողություն
1."Roll Over Beethoven" (Չակ Բերի)Հարիսոն2:44
2."Hold Me Tight"ՄաքՔարթնի2:32
3."You Really Got a Hold on Me" (Սմոքի Ռոբինսոն)Լենոն, Հարիսոն2:59
4."I Wanna Be Your Man"Սթար1:58
5."Devil in Her Heart" (Ռիչարդ Դրեպկին)Հարիսոն2:26
6."Not a Second Time"Լենոն2:07
7."Money (That’s What I Want)" (Ջեյնի Բրեդֆորդ, Բերի Գորդի)Լենոն2:50

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «The 50 greatest album covers of all time». Music Radar. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]