Պերոննա
| Քաղաք | |||
|---|---|---|---|
| Պերոննա | |||
| ֆրանսերեն՝ Péronne | |||
| |||
Zelf gemaakt op 10 juni 2005, vrijgegeven onder GFDL | |||
| 49°55′45″N 2°55′57″E / 49.92917°N 2.93250°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | Սոմ և arrondissement of Péronne? | ||
| Քաղաքապետ | Թերեզա Դեժեր | ||
| Մակերես | 14,16 կմ² | ||
| ԲԾՄ | 667 մ | ||
| Պաշտոնական լեզու | Ֆրանսերեն | ||
| Բնակչություն | ▼7090 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||
| Խտություն | 546 մարդ/կմ² | ||
| Կրոնական կազմ | Կաթոլիկ եկեղեցի | ||
| Փոստային դասիչ | 80200[2] | ||
| Պաշտոնական կայք | ville-peronne.fr (ֆր.) | ||
|
| |||
Պերոն կամ Պերոննա (ֆրանսերեն՝ և պիկարդ.՝ Péronne), համայնք Ֆրանսիայի հյուսիսում՝ Պիկարդիա մարզի Սոմ գավառում։ Նույնանուն շրջանի և կանտոնի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Սոմ գետի ափին, Ամյենից 50 կմ դեպի արևելք և Ա1 «Նոր» մայրուղուց 8 կմ հեռավորության վրա։ Բնակչությունը 2012 թվականի տվյալներով՝ 7 737 մարդ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղակայված է պատմական Սանտեր մարզի տարածքում,քաղաքը հարստացել և ամրապնդվել է Վերմանդուա կոմսերի օրոք։ XII դարում Ֆիլիպ Օգոստոսը վերակառուցեց Պերոնի ամրոցը,որտեղ մինչև մահը տանջվել էր իր նախորդը՝ Կարլ 3-րդը։
1468 թվականին Պերոննայում Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XI-ի հետ հանդիպման ժամանակ բուրգունդյան դուքս Կարլ Համարձակը կալանքի տակ վերցրեց թագավորին, նրան ստիպելով ստորագրել Ֆրանսիայի համար ծանր պայմանագիր՝ Պերոնյան պայմանագիրը։ Ֆրանսիայի թագավորի պերոննական գերեվարվան մասին ներկայացվում է Վալտեր Սքոթի «Քվենտին Դորվարդ» վեպում։ Պատմիչները պնդում են,որ ցանկանալով խոցել փարիզցիների կողմից չսիրված թագավորին՝ մարդիկ տնային ագռավներին սովորեցնում էին կրկնել «Պերոննա» բառը։ 1536 թվականին պերոննացիները Կարլ 5-րդի գլխավորությամբ կարողացան դիմադրել իսպանացիների պաշարմանը:1870 թվականի,1917 թվականի և 1940 թվականի ռազմական բախումների ժամանակ քաղաքը կանգնած էր ոչնչացման եզրին։ Պերոննացիների ռազմական սխրանքների համար քաղաքը պարգևատրել է «Պատվո լեգեոն» շքանշանով և երկու մարտական խաչով։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միջնադարյան եկեղեցի ՝ վերականգնված 1819 թվականին
- Քաղաքային պարսպի Բրետոնյան դարպաս
- Շատո դը Պերոն
- Ալֆրեդ Դանիկուրի հնագիտական թանգարան
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության զբաղվածության կառուցվածք.
- գյուղատնտեսություն - 0,6 %
- արդյունաբերություն -10.6 %
- շինարարություն - 2.3 %
- առևտուր,տրանսպորտ և ծառայություններ -45.7 %
- պետական և համայնքային ծառայություն -40.7 %
Գործազրկության աստիճանաը 2011 թվականի տվյալներով՝ 20,9 %
Վարչակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պերոննայի քաղաքապետի պաշտոնը 2014 թվականից զբաղեցնում է Թերեզա Դեժերը։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության դինամիկան (մարդ)

Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պիեր Մակ-Օռլան (1882-1970 թթ.)՝ ֆրանսիական գրող
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Populations de référence 2023 (ֆր.) — INSEE, 2025.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.somme-battlefields.com/memory-place/peronne-historial-museum-great-war(չաշխատող հղում)
- http://www.visit-somme.com/somme_tourisme/decouvrez/haute_somme/peronne
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերոննա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
